Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ամենադժբախտ եվրոպացիները ռուսներն են

Ամենադժբախտ եվրոպացիները ռուսներն են

Համբուրգյան հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ Եվրոպայի բնակիչները հիմնականում գոհ են իրենց կյանքից։
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ամենաերջանիկ երկրների ցուցակում առաջատարը Դանիան է։ Այստեղի բնակչության 96%-ն իրեն երջանիկ է զգում։ Երկրորդ տեղում, որքան էլ տարօրինակ է, հայտնվել են հույները (80%): Առաջատարների եռյակը եզրափակում է մեկ այլ հարավեվրոպական երկիր՝ Իտալիան (79%)։

Գերմանացիները զբաղեցրել են վերջից երրորդ հորիզոնականը (61%)` առաջ անցնելով լեհերից (50%) և ռուսներից (37%), որոնք էլ հենց եզրափակում են աղյուսակը։

Հարցման համաձայն՝ Եվրոպայում երջանիկ մարդիկ միջինը կազմում են 68%: Գրեթե բոլոր երկրներում նույն տենդեցներն են նկատվում. կանայք իրենց ավելի երջանիկ են զգում, քան տղամարդիկ, իսկ գյուղաբնակներն ավելի դրական են գնահատում իրենց կյանքը, քան քաղաքաբնակները։ Բացի այդ, ամուսնական զույգերը շատ ավելի երջանիկ են, քան միայնակները, իսկ եկամտի բարձր մակարդակ ունեցող եվրոպացիներն ավելի երջանիկ են ցածր աշխատավարձ ստացողներից։ Ընդ որում, հետազոտությունում հատուկ շեշտվում է, որ երիտասարդ սերունդը իրեն ավելի երջանիկ է զգում և լավատեսորեն է նայում ապագային։
Հետազոտությանը մասնակցել է շուրջ 15 հազար հարցվոր 13 եվրոպական երկրներից։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ